Բելառուսում կորոնավիրուսից մահացել է չորրորդ հիվանդը: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է, որ երկրում կորոնավիրուսի թեման կլուսաբանվի բացարձակ թափանցիկության եղանակով:
Բելառուսի առողջապահության նախարարությունը ապրիլի 2-ին հայտնել է, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 304 դեպք, մահացածները քրոնիկ այլ հիվանդություններ ունեցող տարեցներ են:
Լուկաշենկոն երեկ ասել է, որ «իշխանությունը թաքցնելու բան չունի»: Նա հայտնել է, որ ապրիլի 7-ին կառավարությունը կքննարկի համաճարակի թեման և կհրապարակի վիճակագրական տվյալներ:
Բելառուսն առայժմ բաց է պահում սահմանները, երկրի ներսում տեղաշարժի և հանրային միջոցառումների հետ կապված արգելքներ չկան: