Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. Ուժեղները կորոնավիրուսի փսիխոզի միջոցով ցանկանում են բաժանել աշխարհը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել հերթական աղմկահարույց հայտարարությամբ` պնդելով, որ աշխարհի գերտերությունները կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված համաշխարհային ճգնաժամը կարող են օգտագործել սեփական նպատակների համար:

«Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը հրապարակել է բելառուսական պետական «Բելտա» գործակալությունը, Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ այսօր արդեն շատերն են մտորում գլխավոր հարցի շուրջ՝ ի՞նչ է լինելու համաճարակից հետո:

«Իսկ չի՞ թվում, որ աշխարհի ուժեղները առանց պատերազմի այդ, այսպես կոչված, կորոնավիրուսի փսիխոզի միջոցով ցանկանում են բաժանել աշխարհը»,- ասել է Բելառուսի նախագահը, ով չնայած երկրում կորոնավիրուսի հաստատված 254 դեպքերի (ըստ պաշտոնական տվյալների)` որևէ սահմանափակումների չի դիմել:

XS
SM
MD
LG