Կիսադատարկ փողոցներ, փակ սրճարաններ ու խանութներ. Գյումրին՝ արտակարգ դրության ժամանակ

Գյումրիի ամենաբանուկ հատվածներում այսօր մարդիկ քիչ էին, փոխարենը տրանսպորտային միջոցներն էին շատացել:

Ճանապարհային ոստիկանությունը մեքենաների տեղաշարժն էր վերահսկում, քանի որ նոր սահմանափակումներով մեքենայում միայն վարորդն ու մեկ ուղևոր կարող է լինել: Ոստիկանները կանգնեցնում էին մեկից ավելի ուղևոր ունեցող մեքենաները, գրանցում մարդկանց տվյալները։

Ոստիկանական մեքենայով նաև քաղաքացիներին հիշեցնում էին տեղաշարժի սահմանափակումների մասին:

Ամենաբանուկ Ռիժկովի ճեմափողոցը դատարկ էր, խանութներն ու սրճարանները՝ փակ: Հատուկենտ հանդիպող մարդիկ էլ գիտեին երեկվանից մտցված տեղաշարժի սահմանափակումների մասին, ասացին՝ անհրաժեշտ էր, դրա համար են տնից դուրս եկել: