Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսի ևս 7 դեպք, հանրագումարով` 122, ասուլիսի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ արտադրամասում եղած օջախի հետ են կապված նոր դեպքերը, այսինքն` ի սկզբանե եղել են նախարարության ուշադրության կենտրոնում:
Նախարարը հավելեց, որ սպասվում է, որ այստեղի վարակակիրների թիվն ավելանալու է, որևէ պացիենտի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հիմնականում չեն ջերմում:
Կորոնավիրուսի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։