Հայաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, գիշերն աշխատանքներ են տարվել` պարզելու նրա հետ շփման շրջանակը: Այս մասին քիչ առաջ հայտարարեց երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև հայտնեց, որ կառավարությունում փոքր-ինչ ուշ կհրավիրվի խորհրդակցություն, և եթե խորհրդակցության ընթացքում որոշվի, որ պետք է հանրապետությունում կամ նրա որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարվի, կարվի:
Այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 28-ն է: Վարչապետի երկրորդ թեստի պատասխանը կրկին բացասական է եղել:
Էջմիածնի, որտեղ կայացած արդեն հայտնի նշանդրեքի մասնակիցների անդամներից շատերի մոտ ախտորոշվել էր վարակը, 27 ելքերից 3-ն է ընդամենը բաց, բոլոր մարդիկ ջերմաչափվում են ելումուտ անելու դեպքում:
Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արես այս օրերին խուսափել ձեռքսեղմումներից, համբուրվելով բարևելուց, պահպանել անձնական հիգիենան, ինչպես նաև չափազանցված գնումեր չանել, քանի որ պարենի պաշարների հետ որևէ խնդիր չկա: