ԵՄ դեսպան. Վստահ եմ, որ վիզաների դյուրացման ուղղությամբ նույնպես առաջընթաց կարձանագրենք

Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը Ազգային ժողովում։ 26-ը փետրվարի, 2020թ.

Անդրեա Վիկտորինը դեռ հստակ ժամկետ չի նշում, թե ե՞րբ տեղի կունենա Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացումը։ Հուսով է, որ այդ ուղղությամբ նույնպես առաջընթաց կարձանագրվի։

Դեսպան Վիկտորինը նկատում է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախաատեսվում է վիզանների ազատականացման երկխոսություն, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է Եվրամիության անդամ բոլոր պետությունների համաձայանությունը. - «Հուսով ենք, որ շուտով կստանանք համաձայնություն, որից հետո կսկսվի երկխոսությունը։ Իրականում դա նշանակում է, որ մենք միասին նստելու ենք և սկսելու ենք մշակել ճանապարհային քարտեզ, որը ի վերջո կհանգեցնի վիզաների ազատականացման համաձայնագրի։ Իսկ դա հնարավորություն է տալիս կարճաժամկետ այցեր կատարել Եվրամիության»։

Խորհրդարանում ՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին նվիրած լսումներին մասնակցող Անդրեա Վիկտորինի խոսքով, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խորացել են վերջին երկու տարիներին, համաձայնագրի ստորագրումից ի վեր երկու կողմերը պարտավորվել են ընդլայնել ընդհանուր արժեքների վրա հիմնված քաղաքական և տնտեսական համագործակցությունը, ներառյալ՝ ավելացնելով Հայաստանի մասնակցությունը Եվրամիության քաղաքականության ծրագրերում։

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր թափ է հաղորդել Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին։ Մասնավորապես, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, երկկողմ հարաբերությունների դրական զարգացման մասին է խոսում Եվրամիության ֆինանսական ծավալների ավելացումը. - «2019 թվականի գործողությունների ծրագրով նախատեսված աջակցության համաձայնագրերն արդեն իսկ հավանության են արժանացել և կստորագրվեն առաջիկայում։ Դրանցով աջակցության ծավալը զգալիորեն ավելացել է՝ կազմելով 65 միլիոն եվրո»։

Խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղողյանը նկատեց, որ այդ աջակցությունը նախատեսվածից 65 տոկոսով ավելի է: Ըստ Եղոյանի, դա ցույց է տալիս, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանում բարեփոխումների ծրագրին։

Մյուս վիճակագրությունը Եղոյանն անուղղակիրորեն վիազների ազատականացման հետ է կապում. - «Երկու տարի անընդմեջ 30-ական տոկոս նվազել է Եվրամիությունում ապաստան հայցողների թիվը։ Սա խոսում է այն մասին, որ հստակորեն հեղափոխությունը իրավիճակ է փոխել Հայաստանում»։

Իշխանությունները լավատես են ՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվելու ժամկետների առումով։ Ըստ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի, ԵՄ 5 պետությունները՝ Իսպանիան, Ավստրիան, Պորտուգալիան, Հունաստանն ու Իտալիան, շատ մոտ են վավերացման գործընթացն ավարտելուն։ Մյուս 22-ը արդեն վավերացրել են։

Խորհրդարանի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անբավարար է համարում «խիստ կարևոր փաստաթղթի կիրարկման ընթացքը»։ Բաբաջանյանը հիշում է, թե Եվրամիության պաշտոնյաններն որքան անհույս էին համարում Հայաստանում ժողովորդավարական արմատական փոփոխությունները, բայց դրանք տեղի ունեցան։

Պատգամավորը ԵՄ-ից համարժեք արձագանք է ակնկալում. - «Ես սա չափազանց կարևորում եմ, որպեսզի Եվրամիությունն էլ համարժեք կերպով պատասխանի այդ փոփոխություններին և ավելի ու ավելի բարձրացնի մեր երկրի հետ համագործակցության իր նշաձողը»։

Մարդու իրավուքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը մի քանի հարցերում ավելի ինտեսիվ համագործակցություն է պահանջում եվրոպացի գործընկերներից, մասնավորապես՝ դատապարտյալների ու կալանավորների խնդիրների շուրջ. - «Ինձ համար նաև խոշտանգում է, որ հիվանդ դատապարտյալներն ու կալանավորները շարունակում են մնալ անազատության մեջ»։

Արդարդատության ու նաև ոստիկանական համակարգերի բարեփոխումները, ի դեպ, Եվրամիության աջակցության ծրագրի այս տարվա ուղղություններն են։