Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ավարտել է Հայաստան - ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը


Ֆրանսիան ավարտել է Հայաստան - Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը։

Ինչպես տեղեկացնում է այդ երկրում Հայաստանի դեսպանությունը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ստորագրել է համաձայնագրի վավերացումը թույլատրող թիվ 2019-1447 օրենքը:

Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

Եվրամիության անդամ 28 պետություններից փաստաթուղթն արդեն վավերացրել են 20-ը։ Մի քանի երկրներում վավերացման գործընթացն ավարտին է մոտենում:

XS
SM
MD
LG