Այսօր Մոսկվայում մեկնարկող ռուս-թուրքական բանակցությունների հերթական փուլի շեմին Բաշար Ասադին հավատարիմ ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում:
Կիրակի օրը սիրիական բանակը նվազագույն կորուստներով կարողացել է գրավել Հալեպի նահանգի այն բնակավայրերը, որոնք դեռ գտնվում էին զինված ընդդիմության հսկողության ներքո:
«Մեկ օրում կառավարական բանակը կարողացել է գրավել այն շրջանը, որտեղ ութ տարի շարունակ ի վիճակի չէր անգամ մեկ գյուղ վերցնել», - Reuters-ին է ասել է Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տնօրեն Ռամի Աբդուլռահմանը:
Այսպիսով Սիրիայի կառավարական ուժերը վերջնական հսկողություն են սահմանել ռազմավարական նշանակություն ունեցող M5 մայրուղու նկատմամբ, որը կապում է երկրի երկու խոշորագույն քաղաքները` Հալեպը և Դամասկոսը: