Եթե Բաշար Ասադին հավատարիմ ուժերը չդադարեցնեն Իդլիբի ուղղությամբ հարձակումը, թուրքական բանակը ստիպված կլինի միջամտել արդեն առաջիկա օրերին, շաբաթ երեկոյան Ստամբուլում հնչեցրած ելույթում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Իդլիբում առկա ճգնաժամի հանգուցալուծումը հետևյալն է` սիրիական վարչակազմը պետք է շուտափույթ կերպով դադարեցնի հարձակումը և հետ քաշի զորքերը` տեղակայելով դրանք նախկին պայմանավորվածությունների հիման վրա նախանշված դիրքերում: Հակառակ դեպքում մենք այդ հարցը կլուծենք մինչև փետրվարի վերջ: Մենք ուրախ կլինենք, եթե հնարավոր լինի այդ հարցը լուծել մեր բարեկամների օգնությամբ: Պատրաստ ենք նաև միայնակ դիմել այդ գործողություններին», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը: