Ֆրանսիան դարձավ առաջին եվրոպական պետությունը, որտեղ կորոնավիրուսից մահվան դեպք է արձանագրվել: Այս լուրը այսօր պաշտոնապես հաստատել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Անյես Բյուզենը:
«Մահացածը 80-ամյա չինացի զբոսաշրջիկ է», - հաղորդում է AFP գործակալությունը:
Մինչ օրս կորոնավիրուսից մահվան դեպքերը արձանագրվել էին բացառապես ասիական մայրցամաքում` Չինաստան, Ճապոնիա, Ֆիլիպիններ և Հոնկոնգ:
South China Morning Post թերթի տեղեկություններով՝ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն այսօր առավոտյան հասել է 1523-ի: Վարակակիրների թիվը գերազանցում է 66 հազարը, նրանցից 11 հազարի վիճակը ծանր է գնահատվում: