Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով երկու մարդ գտնում է հիվանդանոցում:
Երկուսն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են: Նրանից մեկը՝ 22-ամյա երիտասարդը աշխատել է Չինաստանում, մյուսը Չինաստանում սովորող 26-ամյա ուսանող է: Նրանք Ադրբեջան են վերադարձել փետրվարին:
Առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ միաժամանակ հայտնում է, որ այսօր առավոտյան երիտասարդների մոտ բարձր ջերմություն չի արձանագրվել: