Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում իրավիճակն է՛լ ավելի է սրվել:
Միացյալ Նահանգները մտահոգված է տարածաշրջանում Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունների հետ կապված: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը, ԱՄՆ-ը պատրաստ չէ միջամտել Իդլիբում տիրող իրավիճակին, բայց իր մտահոգությունն է հայտնում Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ։
Պաշտոնական Մոսկվան և Անկարան, որոնք աջակցում են հակամարտության տարբեր կողմերի, դեռևս չեն կարողանում համաձայնության գալ հրադադարի շուրջ, ինչպես արեցին անցյալ տարվա աշնանը:
Այսօր Թուրքիայի նախագահը պետք է հայտարարի նոր քայլերի մասին: