Սիրիական Իդլիբում թեժ մարտեր են, մի կողմում նախագահ Ասադի բանակը՝ ռուսների առաջնորդությամբ, մյուս կողմում՝ ընդդիմությունը, որին սատարում է Թուրքիան։
Ժամեր առաջ հաղորդվեց, որ Ասադի կառավարական բանակի ուղղաթիռներից մեկը կործանվել է. օդաչուն զոհվել է, այլ մանրամասներ հայտնի չեն:
Միջադեպից ժամեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել էր. - «Նրանք, ովքեր պատասխանատու են մեր զինվորների մահվան համար, շատ բարձր գին կվճարեն»:
Անցած մեկ շաբաթվա ընթացքում թուրքական բանակն այդ տարածքում 12 զոհ է տվել, հինգ վիրավոր:
Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե այսօր ավելի ուշ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց կունենան այս թեմայով:
Ռուսաստանը՝ Իրանի հետ, Սիրիայի կառավարության երաշխավորն է, ուստի և պետք է կանգնեցնի այս արյունահեղությունը, հայտարարել է Անկարան: