Փետրվարի 9-ին նախատեսված Միլի մեջլիսի ընտրություններում առաջադրվելու մասին ավելի քան 2 հազար դիմումներից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 689-ի թեկնածությունը:
Ադրբեջանի օրենսդիր մարմինը կազմված է 125 տեղից:
Նախորդ գումարման խորհրդարանը, որտեղ մեծամասնություն էին կազմում նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները, անցած դեկտեմբերի 2-ին ընդունեց Միլի մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը:
Իշխող ուժը պնդում էր, թե գործող օրենսդիր մարմինը «խանգարում է երկրի նախագահի նախաձեռնած բարեփոխումներին»:
Խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով ձևավորված ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը այս շաբաթ հայտարարել է, թե Ադրբեջանը չի հետևում եվրոպական կառույցների խորհուրդներին։