Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կկայանան 2020 թվականի փետրվարի 9-ին: Այդ մասին հրամանագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է այսօր:
«Ադրբեջանական հանրապետության հինգերորդ գումարման Միլի մեջլիսը լուծարված է համարվում, խորհրդարանական հաջորդ ընտրությունները նշանակվում են 2020 թվականի փետրվարի 9-ին», - նշված է Ալիևի հրամանագրում:
Ադրբեջանի օրենսդիր մարմինը դեկտեմբերի 2-ին ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 99 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել, ընդդիմացել է ընդամենը մեկ պատգամավոր: