2019 թվականը մշակութային առումով մեր երկու մեծերի՝ Կոմիտաս վարդապետի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին նվիրված իրադարձությունների հոլովույթում անցավ: Եվ, իհարկե, այս առումով չափազանց առանցքային դեր ունեին նրանց թանգարանները, որտեղ ամբողջ տարվա ընթացքում ամենատարբեր և ուշագրավ հանդիպումներ, երեկոներ, համերգներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ անցկացվեցին՝ նշանավորելով նրանց թողած ստեղծագործական ժառանգությունը, կյանքը և գործը:
«Ազատություն»-ն այսօր անդրադառնում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տարվա ընթացքում տեղի ունեցած հոբելյանական իրադարձություններին, որոնք ամփոփվեցին օրերս բացված շատ հետաքրքիր ցուցահանդեսով. այնտեղ ներկայացված է երեք ժամանակաշրջան՝ բանաստեղծի կենդանության օրոք նրա 50-ամյակը և նրանից հետո արդեն 100-ամյակն ու մեր օրերում բանաստեղծի ծննդյան 150-ամյակը խորհրդանշող իրադարձությունները:
Your browser doesn’t support HTML5