Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի, Մոլդովայի և Բելառուսի ղեկավարների հետ:
Պուտինի հանդիպումը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Բելառուսում ընկալվում է որպես երկու երկրների ինտեգրման վերաբերյալ Սոչիում վերջերս կայացած բանակցությունների շարունակություն, ուստի Մինսկում նախատեսվում են նոր բողոքի ցույցեր: Ստալինիստները, ի դեպ, նույնպես հավաք են կազմակերպում՝ ինտեգրմանը կողմ արտահայտվելով: