Հայաստանի հավաքականը 1:9 հաշվով պարտությամբ ավարտեց Եվրո-2020-ի ընտրական մրցաշարը

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկուշաբթի երեկոյան Պալերմոյում 1:9 հաշվով պարտվեց Իտալիայի թիմին:

J ընտրական խմբի ամփոփիչ աղյուսակում Հայաստանի հավաքականը 10 միավորով զբաղեցրեց 5-րդ՝ նախավերջին հորիզոնականը, վերջինը Լիխտենշտեյնն է՝ 2 միավորով:

Խմբում առաջինը Իտալիայի հավաքականն է՝ 30 հնարավորից նույնքան միավորով, երկրորդ տեղը գրավեց և Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգիրը նվաճեց Ֆինլանդիայի ընտրանին՝ 18 միավորով:

Հայաստանի ընտրանին երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ: