Վրաստանում այսօր վերսկսվել են զանգվածային բողոքի ցույցերը

Վրաստանում վերսկսվել են ցույցերը, Թբիլիսի, 17-ը նոյեմբերի, 2019թ.

Նոյեմբերի 17-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վերսկսվել են զանգվածային բողոքի ցույցերը: Հազարավոր մարդիկ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ:

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել խորհրդարանում ու շենքի բակում:

Վրացիների վրդովմունքի պատճառը ընտրական բարեփոխումների տապալումն էր խորհրդարանում: Օրենսդիր մարմնում մեծամասնություն է կազմում «Վրացական երազանք» կուսակցության խմբակցությունը, բայց հենց իրենց նախաձեռնած օրինագիծը չընդունվեց: Ընդդիմությունը սա բեմադրված ներկայացում է համարում:

Անցած ամռանը Թբիլիսիում տեղի ունեցած հուժկու ցույցերի ժամանակ իշխող «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին խոտացել էր 2020 թվականի ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով, բայց ընտրությունները նորից կանցկացվեն հին կարգով:

Օրինագծի տապալումը քննադատել է նաև միջազգային հանրությունը՝ այն համարելով «հետքայլ»: