Արևմտյան ամենաազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններից մեկը` Human Rights Watch-ը (HRW), կոչ է անում Ադրբեջանի իշխանությունների ազատ արձակել հանգստյան օրերին Բաքվում կազմակերպված բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված ընդդիմության աջակիցներին:
Կազմակերպությունը նաև կոչ է անում ադրբեջանական իշխանություններին հետաքննել ոստիկանների կողմից ցուցարարների հանդեպ անհամարժեք ուժի կիրառման վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները:
«Ադրբեջանի իշխանությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին իրենց կատարյալ քամահրանքը խաղաղ ցույցեր անցկացնելու մարդկանց հիմնարար իրավունքի հանդեպ», - նշել է HRW-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով պատասխանատու Գեորգի Գոգիան: