Յուրի Իվանյանը որևէ շահագրգռավածություն կամ կապ չի ունեցել․ ՔԿ նախագահ

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան

Ըստ ծառայողական քննության արդյունքերի, Իվանյանը որևէ շահագրգռավածություն կամ կապ չի ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասած Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Սեպտեմբերի 2-ին Infocom.am-ի հրապարկման հիման վրա Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել: Լրատվական կայքը պարզել էր, որ Իվանյանն ու 2016 ֊ին հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը հաստատած Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են:


Հարցին, թե ինչպես են ծառայողական քննության արդյունքում նման եզրակցության եկել, եթե ազգակցական կապն անհերքելի է, Հայկ Գրիգորյանը պատասխանեց․ -
«Քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված են, թե բարեկամական որ կապերի դեպքում է, որ անձը պետք է բացարկ հայտնի: Իրենց ազգակցական կապի աստիճանը նշված չէ: Դրա համար զուտ իրավական առումով այդտեղ խնդիր չկա»:

«Ազատության» հստակեցնող հարցին, թե արդյոք անձամբ ինքը այդ կապի մաին իմացել է, Հայկ Գրիգորյանը բացասական պատասխան տվեց՝ պնդելով, որ գործը Իվանյանին մակագրելուց առաջ կոմիտեում այդ կապից տեղյակ չեն եղել:

Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ կառավարության որոշմամբ ՔԿ-ում տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, և Իվանյանի պաշտոնը ուղղակի վերանվանվել է: Նախկինում Յուրի Իվանյանը ղեկավարել է սեփականության, կոռուպցիոն և կիբերհանցագործությունների դեմ ուղղված վարչությունը, իսկ հիմա կիբերհանցագրոծությունների դեմ ուղղված վարչությունը առանձնացվել է և այն ղեկավարում է Յուրի Իվանյանը: