Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը:
Բողոքի քննությունը Վերաքննիչում ավարտվել էր անցած ուրբաթ օրը:
Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ:
Գրեթե ամբողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանի ընտանիքին է պատկանում Galaxy ընկերությունների խումբը, որում ներառված են «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը, «Երևան մոլ»-ը, «Խրոնոգրաֆ», «Մեգա թոյզ», «Պանդորա» խանութները, «Մեգա ֆուդ» ընկերությունը։
Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: