Մատչելիության հղումներ

Դատարանը որոշեց կալանավորել Գագիկ Խաչատրյանին


Դատարանը որոշեց կալանավորել Պետեկամուտների կեմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին: Այսօր ավելի վաղ դատարանի որոշմամբ կալանավորվել է նաև Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը:

Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանը պատրաստվում է վերաքննիչ դատարանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու որոշումը:

Ըստ փաստաբանի, դատարանի որոշումը իրավաբանության հետ բացարձակ որևէ առնչություն չունի: Ասում է՝ այս ամբողջ ընթացքում Խաչատրյանը թաքնվելու որևէ փորձ չի կատարել․ «Ինքնակամ Երևանից հասել էր Ծաղկաձոր և որևէ կերպ չէր թաքնվել»:

Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նրո եղբորորդին, ով ևս ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է եղել մեղադրվում է միայն առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին, ինչպես նաև նրա եղբորորդուն ձերբակալել էր օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել:

Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG