Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել


ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան, արխիվ
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան, արխիվ

«Սուպերնախարար» անունը ստացած նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել: Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Վերջինիս փոխանցմամբ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ:

Փաստաբան Սարգսյանը բողոքարկել է Խաչատրյանների ձերբակալման որոշումները, որոնք, ըստ երևույթին, կքննվեն կալանքի միջնորդությունների հետ:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ և Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին: Նույն օրն առավոտյան խուզարկություններ են կատարվել նրանց պատկանող տարածքներում: Նրանց առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրյանի` ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում ենթադրյալ հանցանք կատարելուն: Ըստ նախնական տեղեկությունների, Պետեկամուտների կոմիտեում (ՊԵԿ) գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:

Գագիկ Խաչատրյանը 2008 թվականից սկսած զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, իսկ 2016-ից ղեկավարել է միավորված ՊԵԿ-ն ու ֆինանսաների նախարարությունը, որը ընդդիմադիրները անվանում էին «սուպերնախարարություն», իսկ Գագիկ Խաչատրյանին «սուպերնախարար»:

XS
SM
MD
LG