Դատախազությունը հաստատել է Սանասարյանի մեղադրանքը և գործն ուղարկել դատարան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյան, արխիվ

Հեղափոխության առանցքային ներկայացուցիչ, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի մեղադրանքը հաստատելուց հետո Գլխավոր դատախազությունը քրեական գործն ուղարկել է դատարան, «Ազատությանը» փոխանցեցին Դատախազությունից։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)` Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով: Խոսքը հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին է վերաբերում, դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էին՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ բոլորն էլ ազատ են արձակվել:

Սանասարյանը մեղադրանքը չի ընդունում։

Որպես մեղադրյալ ներգրավելուց հետո Սանասարյանի լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում կասեցվել են։