Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի կամ չհեռանալու ստորագրության դիմաց ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունները:
Սեպտեմբերի 17-ին հրապարակելով նախկին նախագահի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժելու որոշումը, դատավոր Աննա Դանիբեկյանը ժամեր անց կրկին հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու խափանման միջոցը փոխելու միջնորդությունների վերաբերյալ:
Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:
Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից: