Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ։

Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով հակասահմանադրական և անվավեր է ճանաչել Քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը։ Հիմք ընդունելով այս որոշումը՝ նախկին նախագահի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել Քոչարյանի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժել է պաշտպանների միջնորդությունը։

XS
SM
MD
LG