Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Դատավոր Աննա Դանիբեկյան, 12-ը սեպտեմբերի, 2019 թ.

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ակտը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13-ին։

Հիշեցնենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր Քոչարյանի և մյուս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ դատարանին խնդրելով անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը և կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի որոշման վրա։