Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը Երևանի ընդհանուր ատյանի դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկեց:
Նախկին նախագահը դատարանի դահլիճում է: Նիստին ներկա են նաև գործով մեղադրյալներ՝ 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը և Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Շենգավիթի դատարանի շենքի դիմաց, որտեղ նշանակված է դատական նիստը, ակցիաներ են անցկացնում Քոչարյանի աջակիցները և ընդդիմախոսները:
Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ: