ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է լիազորությունները չարաշահելու մեջ

ՀՊՏՀ ռեկտորի արդեն նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյան, արխիվ

Ոստիկանության փոխանցմամբ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին. - «ԿՀԴՊԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատարը չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով Աշխատանքային օրենսգրքի և ԲՈՒՀ-ի կանոնադրության պահանջները, իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավարձեր, որի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր»։

Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը, որին մեղադրում են դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ, անցած ամիս թողել է զբաղեցրած պաշտոնը: