Դոնալդ Թրամփ. «Մայք Փենսը կառաջադրվի փոխնախագահ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և փոխնախագահ Մայք Փենս, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 19-ը հունվարի, 2019թ.

ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում փոխնախագահ կառաջադրվի ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող Մայք Փենսը:

«Ես շատ երջանիկ եմ, որ աշխատում եմ Մայք Փենսի հետ: Տպավորիչ է այն սերն ու հարգանքը, որ մեծ թվով մարդիկ տածում են նրա նկատմամբ, ես էլ ունեմ այդ վերաբերմունքը, կարծում եմ, մարդկանց մեծամասնությունն ունի», - ասել է Թրամփը:

Դեմոկրատական կուսակցությունից հավանական թեկնածուների թվում են նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, սենատոր Բերնի Սանդերսը և տասնյակ այլ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ոչ սպիտակամորթներ և կանայք: