Դեմոկրատական կուսակցությունից Բերնի Սանդերսը, ով հայտարարել էր ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, տեսաելույթով արձագանքել է Թրամփի հայտարարություններին ու խստորեն քննադատել նրան:
«Նախագահի մեկուկես ժամանոց ելույթը՝ ստի, խեղաթյուրումների և բացարձակ անհեթեթությունների մասին է», - ասել է Սանդեսրը:
Նա հերթով նշել է այն խնդիրները, որոնց մասին նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի հանրահավաքում Թրամփը «մոռացել» է խոսել:
Սանդերսի խոսքով՝ Թրամփը «ռասիստ է, սեքսիստ, հոմոֆոբ ու քսենոֆոբ: «Վերընտրվելու իր քաղաքականության ռազմավարությունը կառուցում է ամերիկացիներին բաժանելու վրա: Բաժանելու ըստ մաշկի գույնի, ըստ ծննդյան վայրի, հավատքի, ըստ սեռական կողմնորոշումների: Մեր գործն է թույլ չտալ նրան կատարելու դա, մեր գործն է համախմբել Ամերիկայի ժողովրդին», - ասել է Սանդերսը: