Երեկ Մայամիում տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար պայքարող քաղաքական գործիչների առաջին հանրային բանավեճը:
Հիմնական երկու թեմաներն էին առողջապահության ապահովագրման և սահմանների պաշտպանությունը:
Թեկնածուներից Էլիզաբեթ Ուորենը (Մասաչուսեթս), Էմիլ Քլոուքերը (Մինեսոթա), Քորի Բուքերը (Նյու Ջերզի) նշել են, որ ամերիկյան տնտեսությունը չի աշխատում «հանուն շարքային ամերիկացու»:
Նրանց փոխանցմամբ, մարդիկ երկրի բարգավաճումից իրենց հասանելիք բաժինը չեն ստանում:
Դեմոկրատականներից ևս տասը քաղաքական գործիչներ այսօր են բանավիճելու:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիա՝ «Մեծ քսանի» գագանաժովողի մեկնելու ճանապարհին «Թվիթեր»-ում արձագանքել է դեմոկրատականների բանավեեճին և այն «ձանձրալի» է որակել: