«Խոստումը» երևանյան կինոէկրաններին կցուցադրվի ապրիլի 27-ից

Ապրիլի 27-ից հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Քըրք Քըրքորյանի Survival pictures ընկերության կողմից նկարահանված «Խոստումը» ֆիլմը, որի ռեժիսորը օսկարակիր Թերրի Ջորջն է:

Ֆիլմում նկարահանվել են մի շարք անվանի դերասաններ: Միքայել Պողոսյանի կերպարը մարմնավորել է համաշխահային մեծության աստղ՝ Օսկար Այզեքը: Ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Աննայի կերպարը մարմնավորել է Շարլոտ Լը Բոնը, «Ասոշիեյթըդ Փրես»-ի թղթակցի դերում նկարահանվել է հանրահայտ դերասան Քրիստիան Բեյլը։

Մեր հայրենակից Սերժ Թանկյանը նույնպես իր մասնակցությունն է ունեցել 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայ ժողովրդի ցեղասպանության մասին պատմող ֆիլմում։ Նա թե՛ ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն է, թե՛ ֆիլմի սանուդթրեքի համար նպաստել է հայկական ժողովրդական երգերից մեկիժամանակակից մատուցմանը, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինական է օսկարակիր Գաբրիել Յարեդը:

Ֆիլմի սյուժեն բավական ընդգրկուն է: Սցենարի հեղինակը՝ Ռոբին Սվայկորդը ռեժիսոր Թերրի Ջորջի հետ հնարավորինս փորձել է ներկայացնել այն մեծ ողբերգությունը, որ կատարվեց Օսմանյան Թուրքիայում բնակվող հայ ժողովրդի հետ, որն ի վերջո՝ 1915-ից մինչև 23 թվականը բնաջնջվեց իր բնօրրանում, կամ էլ բռնի տեղահանվեց:

Ահա ֆիմը ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի օրերին պետական մակարդակով կազմակերպված հայերի կոտորածն ու բռնի տեղահանությունները: Ֆիլմում տեղ է գտել նաև Թուրքիայում այն ժամանակ Միացյալ նահանագների դեսպան Մորգենթաուի կերպարը նաև, որը հրաժարվում է համագործակցել Թալեաթ Փաշայի հետ և մերժում է նրա առաջարկը Թուրքիային հանձնել հայերի ցուցակը, որոնց ունեցվածքը ապահովվագրվել է մի շարք ամերիկյան ընկերությունների կողմից: Հենց դեսպան Մորգենթաուի և ֆիմի գլխավոր հերոսներից մեկի՝ «Ասոշիեյթըդ Փրես»-ի թղթակցի ջանքերով էլ հնարավորություն է ստեղծվում ֆրանսիական ռազմանավերով փրկել Մուսա լեռան վրա պատսպարված և թուրքական կանոնավոր բանակի դեմ կռվող հազարավոր հայերի կյանքը:

Ֆիլմի սյուժեն, սակայն, զերծ չի մնացել հոլիվուդյանֆիլմերում հաճած հանդիպողմեզ ծանոթ ելևջումներից: Հայկական գյուղերից մեկում ապրող մի հայ երիտասարդ՝ Միքայել Պողոսյանը գալիս է Կոնստանդնապոլիս՝ սովորելու բժշկական ակադեմիայում, որտեղ էլ ծանոթանում է Աննայի հետ: Հայուհին դեռ 10 տարեկանից բնակվում է Փարիզում և վերջերս է եկել Կոնստանդանպոլիս՝ ամերիկացի թղթակցի հետ, որը նրա հետ ջերմ սիրով է կապված: Բայց Աննայի և Միքայելի միջև մեծ զգացմունքներն են արթնանում, բայց սկսվում են արյունալի իրադարձությունները՝ հայերի ջարդերը նախ Պոլսում, հետո էլ հայերի ցեղասպանությունը ողջ Օսմանյան Թուրքիայի տարածքում, որտեղից շատ քչերին էր բախտ վիճակված մազապուրծ փրկվել: Ֆիլմի գլխավոր հերոսուհին նույնպես զոհվում է:

Բավական մեծ բյուջեով նկարահանված այս ֆիլմի հայերեն կրկնօրինակումը կատարվել է «Շարմ Հոլդինգի» կողմից: Կրկնօրինակման երաժշտական կատարումներով մասնակցել են նաև «Հովեր» երգչախումբը և Երևանի օպերային թատրոնի մենակատար Լիպարիտ Ավետիսյանը: Նա կատարում է Կոմիտասի երգերից մեկը: Այսօր նրանք ներկա էին ֆիլմի փակ ցուցադրությանը և լրագրողների խնդրանքով իրենց տպավորությունները ներկայացրին ֆիլմի ցուցադրումից անմիջապես հետո:

«Այսպիսի մեծ տեսարաններով, այսպիսի դարաշրջանի իրական պատկերումներով ֆիլմերի մենք դեռևս սովոր չենք: Սա կարծում եմ աննախադեպ է: Հատուկ տպավորված եմ գլխավոր դերասանի խաղով, որովհետև, չլինելով հայ, այդքան նրբորեն զգացել է, վերապրել է իր կերպարը», - ասաց «Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:

«Շատ ծանր ֆիլմ էր, բայց աշտ կոռեկտ: Ամեն ինչ ասվեց ֆիլմի մեջ, ամեն ինչ ամփոփվեց, բայց շատ հասանելի և ճիշտ լեզվով, որ, կարծում եմ, ամբողջ աշխարհը կլսի և կհասկանա մեր ցավը», - նշեց Լիպարիտ Ավետիսյանը: