«Ազատ է արձակվել իրանական գաղութում ամիսներ պահվող «Վաշինգտոն փոստ» թերթի լրագրող Ջեյսոն Ռեզայանը», - Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ճաշկերույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ նշելով, որ Ռեզայանը ազատ է արձակվել Միացյալ Նահանգների ջանքերով։
Իրանի իշխանությունները լրագրողին մեղադրում էին լրտեսության մեջ։
Ռեզայանը իրանական ծագմամբ ԱՄՆ-ի քաղաքացի է, նա երկքաղաքացիություն ունի։ 2012 թվականից Ռեզայանը «Վաշինգտոն փոստ»-ի իրանյան թղթակիցն է, մինչ այդ եղել է ԱՄԷ-ում գրանցված օտարալեզու The National-ի թղթակիցը:
Լրագրողը ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսի 22-ին՝ կնոջ հետ, որը նույնպես «Վաշինգտոն փոստ»-ում է աշխատում։ Կինը որոշ ժամանակ անց գրավի դիմաց ազատ է արձակվել։