Միացյալ Նահանգների և Իրանի երկքաղաքացի 38-ամյա Յասոն Ռեզայանը և նրա կինը` Եգանե Սալեհին կալանավորվել են երեքշաբթի երեկոյան, հայտնում է The Washington Post-ը:
Համաձայն լրատվամիջոցի` ամերիկյան երկու լուսանկարիչներ ևս կալանավորվել են:
Արևմտյան լրատվական գործակալությունների ներկայացուցիչները մեծ դժվարությունների են հանդիպում Իրանում աշխատելիս, նրանք միշտ գտնվում են հսկողության տակ և ենթարկվում են կալանքների:
«Մենք խորապես տագնապած ենք այս լուրերից և մտահոգված ենք Յասոնի և Եգանեի ու նրանց հետ կալանավորված երկու ամերիկյան քաղաքացիների բարօրության համար», - իր հայտարարությունում նշել է The Washinton Post-ի արտասահմանյան խմբագիր Դուգլաս Ջեհլը:
Յասոն Ռեզայանը 2012 թվականից սկսած The Washington Post-ի իրանյան թղթակիցն է, մինչ այդ եղել է ԱՄԷ-ում գրանցված օտարալեզու The National-ի թղթակիցը: