Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Իրանից պահանջում է անհապաղ ազատել ամերիկացի լրագրողին


Իրան - Ջեյսոն Ռեզայանը և նրա կինը՝ Եգանե Սալեհին Իրանի ԱԳՆ-ում ասուլիսի ժամանակ, Թեհրան, սեպտեմբեր, 2013թ․
Իրան - Ջեյսոն Ռեզայանը և նրա կինը՝ Եգանե Սալեհին Իրանի ԱԳՆ-ում ասուլիսի ժամանակ, Թեհրան, սեպտեմբեր, 2013թ․

Միացյալ Նահանգներն աբսուրդ է որակում Իրանի իշխանությունների կողմից The Washington Post պարբերականի թղթակցին առաջադրված լրտեսության մեղադրանքն ու պահանջում անհապաղ ազատ արձակել ավելի քան ինն ամիս կալանքի տակ պահվող ամերիկացի լրագրողին:

Ջեյսոն Ռեզայանը իրանական ծագմամբ ԱՄՆ-ի քաղաքացի է, նա երկքաղաքացիություն ունի։ Լրագրողը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 22-ին՝ կնոջ հետ, որը նույնպես The Washington Post-ում է աշխատում։ Կինը որոշ ժամանակ անց գրավի դիմաց ազատ է արձակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG