Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, այսօր իր փաստաբան Կրոմվել Գրիգորյանի հետ ներկայացել է Քննչական կոմիտե և ցուցմունք տվել այն մասին, որ իրեն մեղավոր չի ճանաչում Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Կորմվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ օրերս փաստաբանի միջնորդությամբ փոխվել էր հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը՝ կալանքից ստորագրություն չհեռանալու մասին:
Ավելի վաղ Օսիպյանի փաստաբանը «Ազատության»-ը փոխանցել էր, որ եթե խափանման միջոցը փոխվի, իր պաշտպանյալը կներկայանա ոստիկանություն ու իր ցուցմունքներով կօգնի գործի քննությանը։
Երևանի փոխոստիկանապետի եղբորորդին անցյալ տարվա հունիսին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով հիմնական կասկածյալն է: