Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ քրեական գործի համար հիմք են հանդիսացել նաև «Ազատության» հրապարակումները։
Հիշեցնենք՝ հունիսի 1-ին վիճաբանության արդյունքում դանակահարվել էր 22-ամյա Վանուշ Ալեքսյանանը։ Շրջանառվող լուրերի համաձայն, Ալեքսանյանին դանակահարել է Երևանի փոխոստիկանապետի ողբորորդին՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը։
Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է հանցավոր գործարքի գնալ և որդու ուսերին բարդել հունիսի 1-ին տեղի ունեցած դանակահարությունը։