Կարեն Գրիգորյանը՝ Իրաքում Հայաստանի դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կարեն Գրիգորյանը (նստավայրը՝ Բաղդադ): Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Նորանշանակ դեսպանը 46 տարեկան է։ Ավարտել է Երևանի պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը, ապա՝ Եգիպտոսի արտգործնախարարությանը կից դիվանագիտական ակադեմիան։ 2006-2009 թվականներին եղել է Սիրիայում Հայաստանի դեսպանության խորհրդական, 2009-2011 թվականներին՝ Հայաստանի արտգործնախարարության Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչի պաշտոնակատար։ Վերջին երեք տարիներին եղել է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսը։

Հիշեցնենք, որ նախագահի հունիսի 26-ի հրամանագրով Մուրադ Մուրադյանը ազատվեց Իրաքում Հայաստանի դեսպանի պարտականություններից:

Երևանի մարզահամերգային համալիրի սեփականատեր մոսկովյան ԲԱՄՕ ընկերության հիմնադիր Մուրադ Մուրադյանը Բաղդադում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2010 թվականի սեպտեմբերից: