Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել մոսկովյան ԲԱՄՕ ընկերության հիմնադիր, Երեւանի մարզահամերգային համալիրի խորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանին Իրաքում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Բաղդադ): Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տրամադրած կենսագրական տվյալների համաձայն` Մուրադ Մուրադյանը 48 տարեկան է, ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը, Ռուսաստանի Տիմիրյազեւի անվան ակադեմիայի ասպիրանտուրայի ցերեկային բաժինը: Տնտեսական գիտությունների թեկնածու է, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի դոկտորանտ: 1992 թվականին Մոսկվայում հիմնել է ԲԱՄՕ ընկերությունը: Մարզահամերգային համալիրի խորհրդի նախագահն է 2005 թվականից: