Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Մուրադ Մուրադյանը ազատվել է Իրաքում Հայաստանի դեսպանի պարտականություններից: Հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:
Երևանի մարզահամերգային համալիրի սեփականատեր մոսկովյան ԲԱՄՕ ընկերության հիմնադիր Մուրադ Մուրադյանը Բաղդադում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2010 թվականի սեպտեմբերից:
Սերժ Սարգսյանի նույն օրը ստորագրած այլ հրամանագրերով Մեքսիկայում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Գվատեմալայում և Պանամայում (նստավայրը՝ Մեխիկո):