«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները դատարան հայց են ներկայացրել՝ վիճարկում են շենքի տեղափոխման հարցը։
Երևանի պատմության կանգուն մնացած վերջին հուշարձաններից մեկի՝ Աֆրիկյանների տան առջև այսօր ևս լարված իրավիճակ էր։
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները, վաղ առավոտից հավաքվելով շենքը շրջապատող արգելապատնեշների մոտ, փորձում էին կասեցնել Աֆրիկյանների տան ներսում ընթացող ապամոնտաժման աշխատանքները։ Նրանք պնդում էին, թե շինարարությունն ապօրինի է և տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին հորդորում էին միջամտել ու դադարեցնել ապօրինությունները։
«Մենք գնացել ենք երթով Կառավարության շենք: Մեզ, կոպիտ ասած, բանի տեղ չեն դրել, իսկ եթե մերժում են քաղաքացու պահանջները, մենք իրավասու ենք ինքներս տեր կանգնել մեր մշակույթին, մեր երկրին, մեր իրավական պահանջին», - ոստիկաններին ասում էին քաղաքացիները:
Ոստիկաններն անդրդվելի էին, շենքի ճակատագրով մտահոգված քաղաքացիների հորդորներին լուրջ չէին վերաբերվում:
Քաղաքացիական նախաձեռնության անդամների կողքին էր նաև Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը։ Նրան հաջողվել էր մտնել շինհրապարակի արգելապատնեշից ներս ու լուսանկարել տեսածը:
«Մի 15 քար արդեն հանված դրված էր կողքի, որոնցից երևի 6-ի վրա համարակալում կար: Ճակատային քարերի: Ասում են՝ գող, սիրտը դող: Շաբաթ օրով են անում, որ ոչ մեկը չտեսնի: Ջայլամի պատմությունն է», - պատմում էր Անահիտ Բախշյանը:
Լուսանկարները նա փոխանցել է լուսանկարիչ Հայկ Բիանջյանին, ով դրանք արդեն տարածել է համացանցում:
Աֆրիկյանների տան մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների այցելելու էր եկել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր կուսակցության ղեկավարն ասաց՝ եկել է «երիտասարդներին սատարելու և ընդհանրապես տխրելու, որ մենք այսպիսի պետություն ունենք և սույն իշխանությունները, որոնք կարող են պատմական արժեքները քանդել»:
Շենքի մոտ առավոտից ստեղծված լարվածությունը թուլացավ, երբ բանվորները դադարեցրին ապամոնտաժման աշխատանքները։ Դրանից հետո միայն դեպքի վայր ժամանեցին նաև Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչները։ Նրանք ավելի վաղ պնդել են, թե շինարարի ներկայացրած փաստաթղթերը ամբողջական չեն, ուստի շենքի ապամոնտաժումը անօրինական է։
Հիշեցնենք, որ Աֆրիկյանների տունը որպես հանրապետական նշանակության հուշարձան ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, և օրենքով ու Հայաստանի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով ենթակա է պահպանման, իսկ տեղափոխման դեպքում Կառավարությունը պարտավոր է պահպանել շենքի ամբողջականությունը։ Շենքի ապամոնտաժման դեմ պայքարող քաղաքացիները պնդում են, որ Կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում հուշարձանի պահպանման համար։
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վարչական դատարան հայց են ներկայացրել՝ վիճարկում են Աֆրիկյանների շենքի տեղափոխման հարցը։