Իրավիճակը լարված էր․ տասնյակ ակտիվիստներ կրկին փորձում էին խոչընդոտել շենքի քանդմանը: Նրանցից մեկին՝ Սոնա Ասատրյանին բերման ենթարկեցին, երբ նա սուր գործիքով փորձեց պատռել շենքը ծածկած պաստառը։ Ավելի ուշ նրան բաց թողեցին, ոստիկանությունից հաղորդում են՝ հետաքննություն են կատարում։
Աֆրիկյանների ակումբը քանդելու կամ, ինչպես նախագծի հեղինակն է ասում, ապամոնտաժման մասին չէին տեղեկացրել անգամ շենքում դեռևս ապրող 2 ընտանիքներին, ովքեր շենքից հեռանալ չեն պատրաստվում։
Ակտիվիստներից բացի Տերյան 11 էր եկել նաև տեղափոխման նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը և նրա գործընկերները, ինչպես նաև Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը: Ակտիվիստների և նրանց միջև պարբերաբար վեճեր էին ծագում։
Ակտիվիստները պնդում էին, որ թույլ չեն տալու քանդել շենքը: Մշակույթի նախարարության աշխատակիցն ասում էր, որ շինարարները այսօր շենքը քանդելու իրավունք չունեին, քանի որ շինհրապարակում իրազեկող պաստառներ չկան։ Ի վերջո ապամոնտաժումը դադարեցվեց ժամանակավորապես։
Շենքի ապամոնտաժման նախագծի հեղինակն, ընդունելով սխալը, կարգադրեց բերել բոլոր փաստաթղթերը։ Դրանցից մեկը՝ քանդման թույլտվությունը, կնքվել էր դեռևս ապրիլին ու ստորագրվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից։ Մեկ այլ փաստաթղթով քանդման նախագիծը հավանության էր արժանացրել մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։
Թեև դեռ 2004-ին Կառավարության որոշումներից մեկով այս շենքը հայտնվել է տեղափոխման ենթակա շենքերի ցանկում։ Ակտիվիստ, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը պնդում է, որ այդ որոշումը կարելի է ուժը կորցրած համարել 2009-ից, երբ Հայաստանը ստորագրեց Եվրոպայի խորհրդի կոնվենցիան՝ ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին։
«Պետական որևէ օրգան Հայաստանում այսօր չի կարող թույլ տալ հուշարձանի տեղափոխում: Կոնվենցիայի ստորագրումից ի վեր օրենքով Հայաստանում չի թույլատրվում հուշարձան տեղափոխել: Այսինքն, Կառավարության որոշումը, որը ստորադաս է միջազգային կոնվենցիային, արդեն իսկ ուժը կորցրել է»,- ասաց Սարհատ Պետրոսյանը:
Շենքի ապամոնտաժման նախագծի պատասխանատուն ամիսներ շարունակ ասում է, որ 19-րդ դարի վերջին կառուցված այս շենքը տեղափոխվելու է իր հեղինակած «Հին Երևան» նախագծի փողոց: Ակտիվիստները, սակայն, թերահավատ են. արդեն մոտ տասը տարի է այդ նախագծի մասին իշխանությունները միայն խոսում են, հստակ որևէ քայլ չկա։ Այդ նախագիծը մինչև օրս չի հաստատվել քաղաքապետարանում։