Պետական հատվածում աշխատողներից ոմանք արդեն մտածում են մինչև հուլիսի 1-ը աշխատավայրը փոխել և անցնել մասնավոր աշխատանքի, միևնույն ժամանակ շարունակելու են պայքարել իրենց իրավունքների համար և ուժեղացնելու են ճնշումը պատկան մարմինների վրա:
«Կենսաթոշակների մասին օրենքում Կառավարության առաջարկած վերջին փոփոխություններով պետությունը ստորացնում է իր աշխատողին», - «Ազատության» հետ զրույցում պնդում էին պետական հատվածի աշխատողները: Նրանցից ոման արդեն մտածում են մինչև հուլիսի 1-ը անցնել մասնավոր աշխատանքի:
«Ազատության» հետ զրույցներում գիտական, բուժական, կրթական ոլորտի պետծառայողները իրենց վրդովմունքը հայտնեցին, թե բավական չէր տարիքային խտրականությունը, հիմա էլ պետական-մասնավոր բաժանում է արվում:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աշխատակից Վերոնիկա Խորասանյանը, որ երկար պայքար մղեց, որպեսզի բուհում ղեկավարությունը պարտադիրից հրաժարվելու իր դիմումն ընդունի, իրեն խաբված է զգում:
Իսկ Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Նարեկ Հակոբյանի կարծիքով՝ պետությունը պետական աշխատանքը խրախուսելու փոխարեն ավելի անհրապուրիչ է այն դարձնում՝ իջեցնելով առանց այդ էլ ցածր աշխատավարձը:
«Ոնց կարելի է նման ձևով վերաբերվել մարդկանց, ովքեր համարվում են պետաշխատողներ, ովքեր վարձված են ծառայելու համար պետությանը: Ես ինքս մեծ պատիվ եմ համարում պետության համար աշխատելը և ընտրել եմ պետական սեկտորը որպես ավելի հուսալի ոլորտ, ավելի կայուն, միգուցե նաև ցածր աշխատավարձով, քան ասենք մասնավորը: Բայց հիմա ստացվում է, որ պետական սեկտորում աշխատելը բավականին վտանգավոր ոլորտ է, և պետք է հնարավորինս հեռու փախչել դրանից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վերոնիկա Խորասանյանը:
«Օրենքի առաջ հավասար են բոլորը` անկախ տարիքից, անձնական և սոցիալական այլ հանգամանքներից: Այսինքն, նրանք շարունակել են լրացնել այն հակասահմանադրական բոլոր կետերը, որոնք կան այդ հոդվածի մեջ», - նկատեց Հակոբյանը:
«Ինչի՞ց ելնելով են որոշել, որ պետական սեկտորի աշխատողներին պետք է զատել մասնավոր սեկտորի աշխատողներից: Սա ևս մեկ անգամ մեր համբերության սահմանն է ստուգում», - հավելեց Խորասանյանը:
Նշենք, որ Կառավարության ներկայացրած նախագծում շեշտվում է, որ պետական ծառայողի աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրանալու է, սակայն չի նշվում շատ կարևոր մի հանգամանք՝ ոչ բոլորինը: Խոսքը միայն քաղծառայողների մասին է, այսինքն՝ ուսուցիչների, բժիշկների. գիտնականները այս կատեգորիայից դուրս են:
Վերոնիկան և Նարեկը այստեղ տեսնում են նաև պետական ոլորտում աշխատող այն մարդկանց մեղքը, ովքեր վախեցան պայքարել սեփական իրավունքների համար: «Սա մեսիջ պետք է լինի բոլոր աշխատողներին, որ ձեր իրավունքները հանձնված է ձեր ձեռքը, բայց քանի որ դուք ձեր ձեռքը չեք պարզում այդ իրավունքը վերցնելու համար, այն ընկնում է գետնին, ոտքով անցնում են ձեր իրավունքների վրայով: Այս կուտակային վճարները եթե հաստատվի, դուք ձեր անբողջ կյանքի ընթացքում փաստորեն կարող եք կորցնել մի բնակարանի արժեքի չափ գումար»:
Վերոնիկան ու Նարեկը պնդում են, որ հանրային ընդվզումը պետք է ավելի ուժեցանել` հաշվի առնելով, որ իշխանությունները մտադիր են շուտափույթ կերպով նախագծին օրենքի ուժ տալ. արդեն վաղը Կառավարությունն առաջարկում է անցկացնել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
«Փակենք բոլոր դռները և նրանց դուրս չթողնենք, մինչև նորմալ օրենք կամ օրինքի նախագիծ չներկայացվի», - ասաց Նարեկ Հակոբյանը:
«Ընդամենը պետք է մի քիչ ավելի քաջ գտնվել, մի փոքր ինքնակազմակերպվել... Բոլորով միասին հանդես գալ ընդհանուր մեկ որոշմամբ` խնդրում ենք, հարգելի համակարգի աշխատողներ, ընդամենը հարգեք պետական ստրուկտուրայում աշխատողների իրավունքները: Կարծում եմ, մի փոքր ավելի բարձրաձայն հայտնելու դեպքում արդեն գոնե մի քիչ ավելի վերևներում ավելի զգոն կլինեն»: