Կուտակային կենսաթոշակների հարցով Ազգային ժողովի չորս ոչ իշխանական քաղաքական ուժերի քննարկումներին այսօր միացան «Դ!եմ եմ» շարժման ներկայացուցիչները:
Քառյակի ուժերի ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրական դատարանի որոշումից հետո լրամշակվող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի աշխատանքային տարբերակը, որտեղ առաջարկվում է նախկին կուտակային վճարի փոխարեն կիրառել սոցիալական վճար տերմինը՝ պահպանելով պարտադիր սկզբունքը:
Պետական աշխատողների համար այդ վճարը, ըստ նախագծի, կգործի օրենքի ընդունումից հետո, մասնավոր հատվածի համար՝ 2017 թվականից։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հռչակած «պարտադիր, բայց ոչ պարտադրված» սկզբունքը վերանալու է։
Պատգամավորները ակտիվիստների հետ քննարկեցին հայթայթածը։ Երկուսն էլ հայտարարեցին՝ Կառավարությունը հակասահմանադրական նախագիծ է մշակել։
«Գործատունին դիմում գրել և հրաժարվել պարտադիր կուտակային համակարգին մասնակցելուց այլևս չի ստացվի»,- ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Քառյակը մտավախություն ունի, որ կառավարությունը կարող է արտահերթ նիստով այս սկզբունքները բերել խորհրդարան։
«Եթե մենք մերժում ենք իշխանության մոտեցումները, ճիշտ կլինի, որ լին այլընտրանք։ Եվ մենք որոշում ենք ընդունել համագործակցելու «Դ!եմ եմ» նախաձեռնության հետ՝ միասնական այլընտրանք ստեղծելու ուղղությամբ»,- ասաց Զուրաբյանը։
Զուրաբյանը հրապարակեց կուտակային կենսաթոշակների բարեփոխումների մասին քառյակի երեք ուժերի՝ ՀԱԿ-ի, Դաշնակցության և «Ժառանգության» տեսակետը․ ոչ իշխանական այս ուժերի համար սկզբունքային է բացահայտ կամ քողարկված պարտադիր բաղադրիչի, օրենքով խտրականության բացառումը և սերունդների համերաշխության սկզբունքի կիրառումը: ԲՀԿ-ի որոշումը հավանաբար վաղը կհրապարակվի։
Աշխատանքային այս նախագծում, ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, այդ սկզբունքները պահպանված չեն։
«Չի կատարվել ՍԴ-ի որոշումը այն մասին, որ չի կարելի ստեղծել խտրականություն քաղաքացիներին տարբեր կատեգորիաների նկատմամբ։ Հիմա այդ խտրականությունը ավելի շատացրել են։ Հիմա նոր ռեժիմը տարածվում է այն մարդկանց համար, ովքեր 18 տարեկանից ընդունվում են գործի։ Պահպանվել է խտականությունը 1974 թվականից հետո ծնվածների վերաբերյալ։ Մի նոր խտրականություն էլ այն է, որ փաստորեն մեր բնակչությունը բաժանում են պետական սեկտորում ընդգրկվածների և մասնավոր սեկտորում ընդգրկվածների։ Սա նշանակում է, որ նրանք ոչինչ չեն հասկացել ՍԴ-ի որոշումից»,- ասաց Զուրաբյանը։
Քառյակից ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը ի սկզբանե հրաժարվել էին մասնակցել այդ փաթեթի մշակման աշխատանքներին։ Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն դեմ չէին մասնակցել այդ քննարկումներին:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ փաստորեն դրվել է փաստաթուղթ, որը աշխատանքային խմբում չի մշակվել»,- ասաց Զուրաբյանը։
«Դ!եմ եմ» շարժման ակտիվիստները ԱԺ-ի ոչ իշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո վճռական էին տրամադրված։
«Իշխանությունը ետ չի կանգնել իր անօրինական մտադրություններից։ Մենք ևս ետ չենք կանգնելու պայքարից»,- ասաց Արսեն Մանուկյանը։
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու ամենաանմիջական դերակատար՝ ՍԴ-ում քառյակի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը կարծում է՝ կառավարությունը կրկին հակասահմանադրական օրենք է մշակել։
«Որևէ մեկը իշխանությունից ընթերցե՞լ է ՍԴ-ի որոշումը։ Այնտեղ սկզբունքները հստակ նշված են՝ սեփականության իրավունքի սահմանափակումը արգելված է։ Պետականի համար ՍԴ-ն չի գործում, թե՞ ՍԴ-ն միայն մասնավորի համար է գործում։ Դա արվում է նրա հետ, որպեսզի իրենք լեգիտմիացնեն իրենց ճնշումները, որոնք այսօր կատարում են, որ պետական հատվածում աշխատողները, որոնք լուռ համակերպվում են, չեն բողոքում, ճնշված են... իրենք ուզում են դա լեգիտիմացնել, ասեն՝ տեսեք պետական ապարատում աշխատող մարդիկ չեն բողոքում, բայց բոլորը ճնշումների տակ են։ Ձայնագրություններ կան գործատուների հետ, որ եթե մենք հրապարակենք, ուղղակի սկանդալ կլինի»,- ասաց Խաչատրյանը։