Համադրելով ժողովրդագրական ցուցանիշները` փորձագետ Արտաշես Բոյաջյանը պնդում է, որ Գյումրիում այժմ բնակվում է 70-80 հազար մարդ: Պաշտոնական տվյալներով, մինչդեռ, այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելի է` 146 հազար:
Նրա խոսքով` եթե արտագաղթի տեմպերը պահպանվեն, Գյումրին կվերածվի «մահացող քաղաքի». - «Անընդհատ սկսում է բնակչության թիվը նվազել: Մի ժամանակ մենք խոշորագույն քաղաք էինք, հիմա դառնում ենք խոշոր քաղաք, հետո` մեծ քաղաք, հետո` միջին քաղաք, փոքր քաղաք: Վերջին 25 տարվա ընթացքում հետընթաց ենք ապրել: Փաստացի մեր քաղաքը ունի 70-80 հազար բնակիչ»:
Ռուսաստանի և Հայաստանի միգրացիոն ծառայությունների բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ այսուհետ հայաստանցի միգրանտները Ռուսաստանում հաշվառվելու են ոչ թե յոթ, այլ երեսուն օրվա ընթացքում: Բացի այն, հայաստանցի միգրանտը ՌԴ-ում կարող է աշխատել առանց համապատասխան թույլտվության:
Բոյաջյանի ներկայացմամբ` մեկ անգամ երկրաշարժ տեսած Գյումրիի համար սա կարող է լուրջ վտանգ դառնալ. - «Եթե մարդը տեսավ, որ այդտեղ ավելի լավ են վճարում, ինքը միանգամից կգնա: Մեր մոտ պրոբլեմը այժմ աշխատատեղը չէ: Հիմա գլխավոր պրոբլեմը մարդկանց ցածր եկամուտն է: Մարդ կա, որ աշխատանք ունի, բայց թողնում է աշխատանքը, գնում է Ռուսաստան, որովհետև այնտեղ ավելի շատ են վճարում»:
Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունները շատերին են ոգևորել, այդ թվում` Ռուսաստանի «սև ցուցակում» հայտնվածներին:
Հարցին, թե ինչու է Հայաստանը շահագրգռված արգելքի հարցի շուտափույթ լուծմամբ, Արտաշես Բոյաջյանը պատասխանեց. - «Քանի որ մեր երկրի տնտեսությունը տրանսֆերտային տնտեսություն է, կառավարությունը ի զորու չէ աշխատատեղեր ապահովել, գոնե նախադրյալներ ստեղծել աշխատուժին աշխատանքով ապահովելու համար, բնականաբար, այդ պայմաններում նա շահագրգռված է, որ աշխատուժը մեկնի արտագնա, գոնե սեզոնային աշխատանքի, որպեսզի սոցիալական լարվածություն չառաջանա»: