Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանից մեկնել ու չեն վերադարձել շուրջ 28.5 հազար ՀՀ քաղաքացիներ:
Թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության արտահոսքը որոշակիորոնե նվազել է՝ 2013-ի հունվար-մարտին երկրից մեկնած հայաստանցիների թիվը 35 500 էր, սակայն 2000-2013թթ․ ընթացքում, ըստ Միգրացիոն պետական ծառայության, Հայաստանից մեկնել ու չեն վերադարձել ավելի քան 297 հազար հոգի:
Այս ամենի ֆոնին առ այսօր իշխանությունները գաղտնի են պահում պետբյուջեի հաշվին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանին պատվիրած հատուկ հետազոտության արդյունքները: Հարկատուներին 13 միլիոն դրամ արժեցած «Միգրացիոն հոսքեր» անվամբ հետազտության նպատակը մեր երկրում արտագաղթի իրական պատկերը պարզելն է: Հունվարին հետազոտության արդյունքները փոխանցվեցին Գիտության պետական կոմիտե, բայց այսօր էլ կոմիտեն հրաժարվում է հրապարակել դրանք․ նշելով, թե «իրավասու չեն որևէ տեղեկություն տալ»:
Մինչդեռ, արտագաղթի թեմայով դեռ անցած մայիսին Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակավ խոստացել էր «կիսվել» հետազոտության արդյունքներով:
Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Ազատությանը» փոխանցեց, թե նպատակահարմար չի համարում մեկնաբանել բնակչության արտահոսքի այս տարվա առաջին եռամսյակի տվյալները, քանի որ «ավելի ճիշտ է անդրադառանալ տարեկան արդյունքներին»:
«Չնայած բարձրագոչ հայտարարություններին, այսօր էլ իշխանությունները պայմաններ չեն ստեղծել ոչ միայն արտագաղթի դադարեցման, անգամ՝ ծավալների կրճատման համար», - այսօր ընդգծեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: - «Հայաստանում ամեն ինչ արվել է հենց արտագաղթը խթանելու համար: Թե' գյուղատնտեսության ոլորտում, [որտեղ] ակնհայտն է, ինչպես խոշոր հողատերերի դասի ձևավորման գործընթացում մանր հողատերերը ամբողջովին դուրս մղվեցին գյուղմթերքի շուկայից, և' արտադրական կամ սպասարկման ոլորտում, որտեղ այս «սիթիական» մշակույթը ամբողջովին դուրս է մղում առևտրայի ոլորտի մանր ձեռնարկություններին, նաև միջինին: Հիմա արդեն նույնիսկ հայտարարում են, որ այս տարվա ընթացքում հազարից ավելի մանր առևտրային ձեռնարկություններ, ընդ որում՝ մինչև հինգ աշխատատեղ ունեցող, փակվել են»:
Այն, որ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի վիճակը անմխիթար է, այսօր հրապարակավ ընդունում են անգամ բարձրաստիճան իշխանավորները, ճիշտ է՝ հաճախ պաշտոնին հրաժեշտ տալուց հետո միայն: Վեց տարի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար աշխատած Արթուր Բաղդասարայանն իր պաշտոնաթողության օրը՝ այս ապրիլի 25-ին, հայտարարեց․ - «Տեսեք, «Սուպերմարկետների մասին» օրենքի մասին բոլորը խոսում են: Մենք վեց տարի չենք կարողանում այդ օրենքը անցկացնել: Միայն այս տարվա հունվար-փետրվար ամսին հազարից ավելի մանր խանութ է փակվել, պաշտոնական վիճակագրությամբ, Երևան քաղաքում»:
Ռուսաստանում արված փոփոխությունները քաղաքացիության և միգրացիայի մասին օրենքներում, Խառատյանի համոզմամբ, միայն նպաստելու են Հայաստանից բնակչության արտահոսքին․ - «Ես վախենում եմ, որ առաջիկա 25-30 տարիների ընթացքում մեր մոտ մեկ քառորդով կարող է նվազում լինել բնակչության»: