Ստեփանակերտում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդգծում են՝ վեց սկզբունքները, որոնք օրերս ներկայացվել են ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական տարբերակը չեն:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի և արժանի է տեղեկացված լինելու այդ ամենին, և հնարավորություն ունենալու հայտնել իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը», - այսօր Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հանդիպելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք՝ երեկ Լեռնային Ղարաբաղում համանախագահներին դիմավորել են բողոքի ակցիայով: Փակելով մայրուղին՝ որտեղով պետք է անցներ համանախագահների մեքենաների շարասյունը, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են, մասնավորապես, Ջեյմս Ուորլիքից՝ լսել իրենց կարծիքները և հաշվի առնել այն:
Այսօր արդեն, պատասխանելով այն հարցին, թե ինչպես են համանախագահները տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա ընթացքը, հաշվի առնելով հանրության կոշտ դիրքորոշումը, Ուորլիքը նշել է, որ իրենք հարգում են ժողովրդի իրավունքը՝ խաղաղ ձևով ներկայացնելու իրենց պահանջները:
«Ինձ համար անակնկալ էր դա, բայց և այնպես ես մեքենայից դուրս եկա և բավական օգտակար զրույց ունեցա մասնակիցների հետ», - ասել է Ուորլիքը, միևնույն ժամանակ ընդգծելով․ - «Չնայած անհամաձայնություններին, պետք է ինչ-որ ելք գտնել, որովհետև ամենավատ տարբերակը կարող է լինել պատերազմական գործողությունների վերսկսումը: Ղարաբաղը չափազանց գեղեցիկ է և ես տպավորված էի՝ տեսնելով այդ երիտասարդներին: Բոլորիս պարտքն է ապահովել այստեղ խաղաղությունը, որպեսզի այս նոր սերունդը ապրի խաղաղ պայմաններում»:
Արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե այդ վեց կետերը հենց կարող են նոր պատերազմի հանգեցնել, ամերիկացի համանախագահը հիշեցրել է, որ այդ վեց կետերը նորություն չեն և որ նախկինում նույնպես բազմիցս խոսվել է այդ մասին:
«Կարևոր եմ համարում մի բան շեշտել. այս ամենը պարտադիր որոշում չէ: Մինսկի խումբը չի կարող պարտադրել, մենք այստեղ ենք որպեսզի օգնենք ժողովրդին, լսենք նրանց կարծիքը և հանդիպենք ոչ միայն դե ֆակտո իշխանությունների, այլ նաև ժողովրդի հետ», - ասել է նա:
Ի տարբերություն հայաստանյան իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները համանախագահների հետ հանդիպման ընթացքում հերթական անգամ շեշտել են, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են և վերադարձ անցյալին՝ թե՛ կարգավիճակի, և թե՛ սահմանների առումով, անհնարին է: Այս մասին ասվում է Լեռնային ղարաբաղի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որում միևնույն ժամանակ նշվում է նաև, որ պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Միջնորդները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահի, արտգործնախարարի, ինչպես նաև պաշտպանության նախարարի հետ: Վաղը համանախագահները պլանավորում են մեկնել Ադրբեջան:
Տարածաշրջանային այս այցելությունն ամփոփող հայտարարությամբ նրանք խոստանում են հանդես գալ առաջիկա օրերին: