Պետդեպարտամենտի խոսնակը, մինչդեռ, հայտարարում է, որ ամերիկացի համանախագահը ոչ մի նորություն չի ասել, այլ հերթական անգամ ընդգծել է ԱՄՆ-ի դիրքորոշումը:
Պաշտոնական Ստեփանակերտը մերժում է Ջեյմս Ուորլիքի կողմից նախօրեին ներկայացված այն վեց կետերը, որոնք կյանքի կոչելու դեպքում, ըստ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի, կարելի կլինի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
«Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ մնում է անփոփոխ», - ասվում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարության մեջ, - «Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թվականի անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ-ի անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության»:
Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը համոզմունք է հայտնում, որ համանախագահների ջանքերը պետք է կենտրոնացվեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք պայմաններ կապահովեն «ԽՍՀՄ-ի փլուզման և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար»:
Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ հայտարարում է, որ Միացյալ Նահանգների ներկայացրած վեց կետերն ընդամենը տեսակետ է, ինչին Ղարաբաղը սառնասրտորեն է վերաբերվում: Բաբայանը նաև ավելացնում է՝ Միացյալ Նահանգների տեսակետը չի կարող Լեռնային Ղարաբաղի համար հրամայական լինել:
«Երկարատև խաղաղությունը այն է, որ այնպիսի մի համակարգ ստեղծվի, որ որևէ պետություն գայթակղություն չունենա հարձակում գործի մեկ այլ պետության վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղարաբաղի նախագահի խոսնակը:
«Եթե, օրինակ, վերադարձ է կատարվում, ասենք, 88 թվականին՝ լինի դա կարգավիճակի կամ սահմանների, Ադրբեջանը անմիջապես կունենա այդ գայթակղությունը՝ սա փաստ է: Հիմա Ադրբեջանի ոստիկանության ղեկավարը ասում է, որ հայերի արյունն է ուզում խմի և սպանի՝ Լեյլա Յունուսի և մնացածի՝ իրենց քաղաքացիների: Եվ բնական է, որ էդպիսի մարդկանց հետ ի՞նչ պիտի մենք խոսենք», - ընդգծեց Բաբայանը:
Վերջին շրջանում ամերիկացի համանախագահին կոշտ քննադատության ենթարկած ադրբեջանցի պաշտոնյաների մոտ Ուորլիքի առաջարկներն այս անգամ կարծես թե դժգոհություն չհարուցեցին: Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակն այսօր հայտարարել է, որ Ուորլիքի մոտեցումները «նորմալ» են: Ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում Բախար Մուրադովան ասել է, թե ուզում է հավատալ, որ այս հարցում Միացյալ Նահանգների որոշումը կմնա անփոփոխ:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Ուորլիքի զեկույցի վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց ձեռնպահ մնալով, հայտարարել է, թե ներկայիս ստատուս քվոն անընդունելի է թե՛ Ադրբեջանի, և թե՛ Հայաստանի համար:
«Հայաստանում չկա զարգացում, փոխարենը կան ժողովրդագրական խնդիրներ», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը, - «Մենք կոչ ենք անում հայկական կողմին համատեղ լուծել այդ հարցը: Խաղաղության համաձայնագրի սկզբունքները վաղուց են մշակվել և Ադրբեջանը պատրաստ է աշխատել դրանց հիման վրա տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար»:
Մամեդյարովը նաև ասել է, որ Բաքուն դեմ չէ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ջեն Փսաքին, երեկ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի զեկույցը, նշել է, որ համանախագահի ելույթն արտահայտում է Միացյալ Նահանգների քաղաքական տեսակետը։
Ամերիկացի համանախագահը խոսել է հիմնական սկզբունքների մասին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը, մասնավորապես ասել է Փսաքին։
Խոսնակը նաև նշել է, որ Ուորլիքը ոչ մի նորություն չի ասել, այլ հերթական անգամ ընդգծել է ԱՄՆ-ի դիրքորոշումն ու հավատարմությունն այդ գործընթացին։